Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Հաղթեց Կարուանան

Հաղթեց Կարուանան
17.10.2014 | 11:44

Բաքվում ավարտվեց շախմատային մեծ մրցաշարը: Որքան էլ իտալացի տաղանդավոր գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան մրցակցության երկրորդ հատվածում իրեն երկու անգամ պարտության դառնությունը ճաշակելու «իրավունք» տվեց, այդուհանդերձ, տասնմեկ հանդիպումներում վաստակած վեցուկես միավորով հռչակվեց հաղթող: Վերջին ժամանակաշրջանում սա իտալացու հաղթական երկրորդ խոշոր գերմրցաշարն էր: Եթե հաշվի առնենք այն, որ մի քանի ամսում Կարուանան վարկանիշային միավորները հասցրեց ռեկորդային 2850 նիշի, ապա պիտի փաստենք, որ նա բացառիկ հզորության է հասել ու Մագնուս Կառլսենի հետ առայժմ հեռակա մրցավեճում հաստատում է իր ավելի քան ռեալ չեմպիոնական հավակնությունները:
Նշենք, որ իտալացու պես նույնքան միավոր է վաստակել և երկրորդ, թե երրորդ երիտասարդություն ապրող իսրայելցի գրոսմայստեր Բորիս Գելֆանդը, սակայն նա երկրորդն էր` սպիտակ խաղաքարերով անցկացրած ավելի շատ պարտիաների պատճառով: Ինչ վերաբերում է ռուսական հնգյակին, նրանցից չորսը՝ Սերգեյ Կարյակինը, Պյոտր Սվիդլերը, Եվգենի Տոմաշևսկին ու Ալեքսանդր Գրիշչուկն Ամերիկան ներկայացնող Հիկարու Նակամուրայի հետ վեց միավորով կիսեցին երեքից յոթերորդ տեղերը:
Բնականաբար, ադրբեջանցիները մեծ սպասումներ ունեին Թեյմուր Ռաջաբովից ու Շահրիյար Մամեդյարովից, սակայն սպասելիքները կրկին չարդարացան:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 710

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ